Կրկին պատմության մեջ ուշացողը կամ ուշացածը մենք ենք դառնում. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Կրկին պատմության մեջ ուշացողը կամ ուշացածը մենք ենք դառնում:

Այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտարարությամբ հանդես եկավ  ՀՀ-ում Կանադայի դեսպանատուն բացելու և Կանադայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ, որտեղ հստակ խոսվում էր այս թեման տարբեր լրատվամիջոցներում իբր ՌԴ ազդեցության դեմ կատարված քայլ ներկայացնելու անբարոյականության և ամբարտավանության մասին:

ՌԴ եղել է կա և կմնա մեր ռազմավարական դաշնակիցը:

Պետք է իրոք խոսել սրա մասին և հասկանալ, ո՞ւմ է դա պետք, որ Ռուսաստանի դեմ նման քայլեր անի ու փչացնի մեր ռազմավարական հարաբերությունները: Իհարկե Արևմուտքին և նրա այստեղի հիմնական ներկայացուցիչ Թուրքիային: Ու պետք է հասկանալ մեզ համար ո՞վ է  եռագույն նասկի հագած Տրյուդոն և ո՞վ է Արցախում պատերազմ կանգնեցրած ու այսօր էլ մեր անվտանգությունը պահող Պուտինը:

Եթե այս տարբերությունները չհասկանանք կամ ուշ հասկանանք, ցավոք, արդեն շատ ուշ կլինի: Ռուսաստանի հետ ինտեգրման փոխարեն մենք եսիմ ինչեր ենք անում, կորցնում այս պատմական պահին մեր դաշնակցի կողքին իրապես կանգնելու շանսը: Դե իսկ վաղը, ինչպես միշտ պատահել է մեր հետ, հատկապես պատերազմից հետո ուշանալու ենք «տորթը» բաժանելուց ու մնալու նույն, նույնիսկ ավելի վատ, պարտված և նվաստացած վիճակում:»