Ի՞նչ կապ ունի Սահմանադրությունը, եթե ներկա իշխանությունները ծառայում են թուրքին. Սևան Աղաջանյան

«Ազգային արժեքների պաշտպանության ճակատ» ՀԿ-ի նախագահ Սևան Աղաջանյանն իր ՖԲ էջում գրում է.

«Սլավոնական Համալսարանի ռեկտոր, պսևդո-քաղաքական գործիչ Արմեն Դարբինյանը գրառում է կատարել Սահմանադրության օրվա հետ կապված և մեղավոր կարգել Սերժ Սարգսյանին երկրում ստեղծված այս վիճակի համար` նրան մեղադրելով 2015թ֊ին Սահմանադրություն փոխելու մեջ։

Արմեն Դարբինյան, ի՞նչ կապ ունի Սահմանադրությունը, եթե ներկա իշխանությունները ծառայում են թուրքին, դու էլ ծառայում ես նույն թուրքի կամակատարին, այստեղ ի՞նչ կապ ունի 3֊րդ Նախագահը։

Քեզ կարելի է հիշեցնել ոչ միայն, որ 3րդ Նախագահի կառավարման ժամանակ ամեն օր սիրաշահում էիր այդ օրվա իշխանություններին, միայն մեկ բան է փոխվել քո մոտ, այժմ քո տերերին սիրաշահելով չես կարող մնալ ռեկտոր, այլ պետք է սկսես նրանց առաջադրանքները կատարել։ Քո պես մարդիկ ընդունակ են սեփական մորը վաճառքի հանելուն, ինչպես իրենք են ասում, երեխաների մի կտոր հացի։ Այդ հացը, ձեզ հրամայողների մայրենի լեզվով ասած` հարամ է։

Հիմա,որ  Արմեն Դարբինյան վաղը գրառում կատարի և ասի,որ Սերժ Սարգսյանն է մեղավոր,որ Սեդա Սաֆարյանը ընտրվում է ՍԴ դատավոր,չզարմանաք։»