Արևմտամետ պոռոտախոսները շատ լավ գիտակցում են Պուտինի ասածի լրջությունը. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր Ֆբ էջում գրում է.

«Բորիս Ջոնսոնի հրաժարականի հետ այսօր համընկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մի ուշագրավ հայտարարություն: Նա ասել է. «Ռուսաստանը դեռ ոչ մի լուրջ բան չի սկսել Ուկրաինայում»

Սա նշանակում է,  որ Ռուսաստանը դեռ իրական պատերազմ չի էլ սկսել Ուկրաինայում ու եթե սկսի «լուրջ բան անել», ապա դժվար թե Ուկրաինայից որևէ բան մնա ընդհանրապես: Այստեղ կարևոր էր նաև Պուտինի ասած «դեռ»-ը, այսինքն նա չի բացառել, որ կարող է առաջիկայում նաև սկսել:

Արևմտամետ պոռոտախոսները, ովքեր «պատվերով համերգներ» են տալիս և վայրահաչում, միևնույնն է, շատ լավ գիտակցում են Պուտինի այսօրվա ասածի լրջությունը:»