ՀՀԿ ԵԿ-ը կհամագործակցի Արցախի «Արդարություն» կուսակցության Երիտասարդական կազմակերպության հետ. Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանն իր ՖԲ էջում գրում է.
«Այսօր՝ ՀՀԿ գրասենյակում հանդիպում ենք ունեցել Արցախի «Արդարություն» կուսակցության Երիտասարդական կազմակերպության ղեկավար Արշակ Աբրահամյանի հետ։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ապագա համագործակցության ընդլայման համար։ Համագործակցության շրջանակներում նախատեսվում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների այց՝ Արցախի Հանրապետություն։»
