Ինչո՞ւ է Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել. պարզաբանում

ՀՀ վարչապետի աշխատակազմից պարզաբանել են, թե ինչ հիմքով է հարգելվել Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ, գրում է Արմենպրեսը։
Մուրադ Փափազյանը նախորդ տարվա հունիսի 1-ին (https://t.me/armeniasputnik/9274) Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկն է: Այդ պատճառով նրա մուտքը Հայաստան արգելված է։
«Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»,–նշված է պարզաբանման մեջ:
📌Հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: