Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում ելույթ կունենա Սոչիում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում ելույթ կունենա Սոչիում
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հուլիսի 25-ին ելույթ կունենա Սոչիի գիտության և արվեստի «Սիրիուս» կենտրոնում։
Երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի Վալսը «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից, հատված «Սպարտակ» բալետից, Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը», Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը և այլն։
Երեկոն կեզրափակվի Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների կատարումներով։
@ArmeniaSputnik
