ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը կժամանի Հայաստան

Աղբյոր՝ Yerevan.Today

«Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 26-29-ը աշխատանքային այց կկատարի Հայաստանի Հանրապետություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին  հանձնարարելով  նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը:

Ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին:»