Այսօր Հայաստանը Թուրքիայի դեմ օրակարգ չունի, սխալ ուղղու վրա է. կիպրահայերը՝ Զարեհ Սինանյանին

Yerkir.am-ը գրում է.

«Կիպրոսի հայկական համայնքը հերթական «անակնկալը» մատուցեց ՀՀ դավաճանական իշխանության ներկայացուցչին:

Կիպրոսի կառավարությունը կազմակերպվել էր Սփյուռքյան համաժողով, որին մասնակցում էր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Կիպրոս, նախաճաշի ընթացքին հանդիպեցանք Զարեհ Սինանեանին, ան  զարմացաւ եւ շուարեցաւ՝ մենք որոշ բացատրութիւններ տուինք, յանձնեցինք Արցախի դրօշը եւ նամակ մը, ապա հեռացանք։ Սինանեան ըսաւ.«Ես Ալեն Սիմոնյանի հետ գործ չունեմ», — հայտնում է Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Կազանջյանը: