Հազարամյակներ շարունակ զենք կրելը կենսակերպ է Արցախցու համար. Վարդ Ուզունյան
ՀՀԿ ԵԿ անդամ Վարդ Ուզունյանն իր ՖԲ էջում գրում է.
«Խմբիցս #Թուր եմ բերել
#Սրբազան_Մշակույթ_Հայոց
Ճակատագրի բերումով, (ծնունդով Արեւելքից) ռազմիկ Ուտիք֊Արցախցու համար Զենքը պաշտպանվելու, պաշտպանելու, պատերազմի սպառնալիքներին դիմագրավելու,
Այայի Երկիրի խաղաղությունը պահելու միջոց է եղել և կա։
Հազարամյակներ շարունակ զենք կրելը կենսակերպ է Արցախցու համար։
Արեւի Երկրում՝ Ռազմիկների օրրանում, զենքի հանդեպ վերաբերմունքը պաշտամունքի է հասել։
Դա է պատճառը, որ արցախահայության լեզվամտածողությամբ այն “սպանող, ոչնչացնող միջոց” իմաստից զատ ունի նաև Ուժ, Հնարավորություն, Հերոս. Թօրը, Սօրը֊ ուժեղ, զորեղ, զինվելու, պայքարի պատրաստ լինելու իմաստ.
” Գյուլլան տաք պահել”։
Մեր նախնիները համենից վեր են դասել Զենքը և կարեւորել սեփական արժանապատվության չափ։
Զենքը, ինչպես երեխան, Արցախցու համար պաշտամունք է.
Գեղեցիկ, ամրակազմ երեխային Արցախցին անվանում է “Թօփու գյուլլա”, իսկ խանձարուրի մեջ փաթաթված երեխային, համեմատելով հրացանի կոթի հետ, անվանում է “Ղօնդաղ”։
Զինատեսակների անվանումները Արցախի բարբառի բառապաշարի ակտիվ շերտերից մեկն է, որը զուգորդվում է ” Կենսապայման”, “Ուժ”, “Պատիվ”, “Հերոս”, “Հնարավորություն”, “Զավակ”… և այլն։
Խշտիկ֊ Նիզակ, Գեղարդ
Խանչալ֊Դաշույն՝ երկսայրի սրածայր փոքր թուր։
Ինչպես գիտեք ինձ Արցախ֊Ուտիքյան բարբառն է օգնել շատ խրթին հարցերիս պարզ ու շիտակ պատասխաններ գտնելուս ճանապարհին։
Այժմ “Թուր” բառի համար դարձյալ բարբառը կօգնի.
Թօրէն֊ Թրի, Թուրի
Թօր֊ Թուր
Այսինքն սեռական հոլով կազմվում է “էն” վերջածանցով։
Գիտենք նաև, մինչ հնդևրոպական լեզվաընտանիք մեզ խծկելը, հոգնակի կազմվում էր հիմնականում “Ք” տառով.
Թօր֊ Թուր
Թօրք֊ Թրեր
Իսկ գրաբարում “թիւր, թյուր” բառերը նշանակում է՝ թեք, ծուռ, մոլոր, անուղիղ, խեղաթյուր, ուղիղ ճանապարհից շեղված.
Այսպիսով թյուր բառի հոգնակին կլինի թյուրՔ։
Եկեք մեր հազարամյա (“անուղիղ”, որը այժմյան խոսքով կլինի “մարդու հիբրիդ”) թշամուն պատիվ չանենք անվանելով Թրեր, քանզի թուրը ուղղամիտ մարդն է, այլ անվանենք այնպես ինչպես մեր նախնիներն են դիմել՝ թյուր (հոգնակիում թյուրք)։
Շարունակելի
Օձունց Հակոբի ՎարդԷ 8.04.2020թ.»
