Մեղադրանքի լարերի վրա պար գալով ձեր մեղքերն ու անգործությունը ՀՀԿ-ի վրա՞ եք բարդում․ Միքայել Գրիգորյան

ՀՀԿ ԵԿ անդամ Միքայիել Գրիգորյանն իր ՖԲ էջում գրում է․

«… ժողովուրդը մեղավոր չէ, որ ինքը պայքարեց, իսկ դուք ոչ, ժողովուրդը մեղավոր չէ, որ պանթյուրքիզմը կատարեց Շուշին ազատագրողներին հողատուներով փոխարինելու վաղեմի երազանքը, ժողովուրդը մեղավոր չէ, որ չարդարացվեց պաշտոններ ստանալու ձեր նպատակները, ժողովուրդը մեղավոր չէ, որ 2018թ. պոպուլիզմը հաղթեց իրականությանն ու տրամաբանությանը, ժողովուրդը մեղավոր չէ, որ ձեր ֆեյսբուքյան ակտիվը բարձրանում է միայն ամպագորգոռ հայտարարություններից հետո, և վերջապես ժողովուրդը մեղավոր չէ, որ դուք այդպես էլ չկարողացաք գտնել ձեր քաղաքական ուղղվածությունը… մեղադրանքի լարերի վրա պար գալով ձեր մեղքերն ու անգործությունը ՀՀԿ-ի վրա՞ եք բարդում։

Գըժուկ պարես գը էլի…»