Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը պայթյունի վայրում աջակցում է ԱԻՆ–ին. Sputnik Արմենիա
Sputnik Արմենիան գրում է․
«Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը պայթյունի վայրում աջակցում է ԱԻՆ–ին պայթյունի հետևանքների հաղթահարել և պարզել դեպքի հանգամանքները
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը։
▪️Նախօրեին ցերեկը ապահովել է տարածքի հետախուզման աշխատնքները ԱԹՍ-ների միջոցով, ԱԻՆ–ի հետ համատեղ ապահովել է տարածքի լուսավորությունը, որպեսզի հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքները նաև գիշերը իրականացվեն։
▪️Նկարահանումներ կիրականացվեն նաև այսօր։ Պատրաստված նյութերը ըստ նշանակության կտրամադրվեն և քննչական մարմիններին, և Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներին։
▪️Կենտրոնի աշխատաքիցները հրդեհաշիջման աշխատանքներ չեն իրականացնում, սակայն տրամադրվել է անհրաժեշտ տեխնիկան։»
