Երևանի Աղի լիճը վերածվում է աղբավայրի և խուժանանոցի

Երևանի Աղի լիճը վերածվում է աղբավայրի և խուժանանոցի

Սարի թաղի ստորոտում գտնվող Աղի լիճը, բնության հրաշք է, երևանի թոհուբոհից կտրված մի անկյուն, որը կարող էր վերածվել Երևանի այցեքարտի, բուժարար համալիրի, սակայն այսօր այս բնական հուշարձանը վեր է ածվում աղբավայրի ու խուժանանոցի։ Տարածքը ոչ մի կերպ չի վերահսկվում ու խնամվում։ Ամեն օր բազմաթիվ մարդիկ այստեղ անարգել ծխում ու ալկոհոլ են օգտագործում, որից հետո մնացած «բիչոկներ»-ը շշերի կափարիչներն ու անգամ տարրաները, հաճախ մնում են լճափին, հայտնվում լճում։ Լճին հարակից տարածքում ևս «բիչոկի», կափորիչի և այլ աղբի, օրինակ` օգտագործած պահպանակի «պակաս» չկա։
Այնինչ այս բնական հուշարձանի մասին լսելով, այսօր այստեղ են այցելում նաև օտարերկրացի զբոսաշրջիկներ, որոնց առաջ Հայաստանում խայտառակություն է կատարվում…..

Հեղինակ՝ Հայկ Կիսեբլյան