Թագավորը իր դերում է, երբ Թագուհի կա, Թագավորին չեզոքացնում են, երբ Թագուհին թերանում է. Վարդ Ուզունյան
ՀՀԿ ԵԿ անդամ Վարդ Ուզունյանն իր ՖԲ էջում գրում է.
«Ճատրակ// Շախմատ//Հայի եդին միտք
Թագուհի
Կին Թագավոր
Թագավորի Կին
Շախմատի ամենաուժեղ խաղաքար.
Թագուհի՝ հայկական իգական անուն։
Թագուհի՝ փեթակի միակ էգ մեղուն, որ ձու է ածում (մայր մեղու)։
Շախմատային թագուհի և թագավոր
Մի փոքր խաղի քայլերի և քայլողների առավելության մասին.
Թագուհի// ռուսերենում “ферзь” բառը գալիս է պարսկերենից: Կա մի քանի վարկած, թե ինչ է այն նշանակում` farzana (իմաստուն, խորհրդատու), ferz (վեզիր, առաջին նախարար):
Թագուհու և Թագավորի քայլերը իրենց մեջ ներառում են նավակի ու փղի քայլերը միասին վերցրած: Այսինքն՝ քայլում են և անկյունագծով,և հորիզոնականներով ու ուղղահայացներով:
Թագուհին ամենաուժեղ խաղաքարն է: Նա խաղաքարերի հրամանատարն է և կարող է արագ տեղափոխվել իրեն պետքական դաշտը: Նա կարող է հարձակվել ու վերացնել թշնամու խաղաքարերն ու զինվորները:
Շախմատային թագավորն(արքան) ի տարբերություն թագուհու ”ծույլ է”:
Նա նույնպես կարող է տեղափոխվել բոլոր ուղղություններով, բայց ընդամենը մեկ դաշտով:
Զինվորը ոչ միայն “ուտելու”, այլև “բարձրանալու” իրավունք է նվաճում. հասնելով 8-րդ հորիզոնական՝ այն կարող է վերածվել թագուհու, նավակի, փղի կամ ձիու:
Թագուհին կարող է ՈւԹ ուղղություններով տեղափոխվել այնտեղ, որտեղ ցանկանում է: Արքան նույնպես կարող է, բայց ընդամենը “տոտիկ-տոտիկ” ընթանալով:
Ինչո՞ւ է թագուհին այդպիսի հսկայական առավելությամբ օժտված, երբ արքային է “մատ” հայտարարվում, մանավանդ, եթե նկատի առնենք, որ շախմատը հորինվել է այն հեռավոր ժամանակներում, երբ կանայք ու նաև թագուհիներն ամբողջովին իրավազուրկ են եղել, երբ տղամարդու գերազանցությունը կնոջ նկատմամբ ամենևին վիճարկման ենթակա չի եղել🤔🤔
Այստեղ հարց. Արդյո՞ք այս խաղը, ինչ որ ժամանակում կամ քաղաքական բովանդակություն կրող խաղ է.
Ամեն տեղ կարդացի, թե խաղի Թագուհու առավելությունը ինչպես են կապում Անգլիայի թագավորական կեցության հետ, իսկ անունը իրանական ծագման է վերագրված.
Հարգելի ընկերներ հիմա հիմնավորեմ խաղի թաքնագրված և Հայկական ծագումնաբանությունը. Դարձյալ նշելով, որ ՏիեզերաՄայր ունենալը որևէ աղերս չունի մայր իշխանության հետ։
Հայը ի Արարում Արարչածնի կոչում ունի, թե՛ որպես Երկիր մոլորակի Տեր, թե՛ որպես իր Տան մեջ Թագավոր և Թագուհի։
Խաղի մեջ կա ՈւԹ քայլի խորհուրդը, որը Նանի (Այա) Ութաթևն է, Երկրի Մայր Հողի խորհրդանշանը և ռազմական Նահանգի՝Ութիքի՝ Արեւելից Տան՝ Օրհնանքի բուն տարածքը։
Ինչպես հասկանում եմ այս խաղը նախ ռազմավարություն է Պետության համար, հետո ամեն Տան՝ փոքր Պետության ներսում։
Ինչպես գիտենք Քաղաք -Պետությունը կարելի է գրավել, եթե Ամրոցը՝ Թագուհին՝ Հայ Կինը ամուր չլինի կամ դուռն ու դարպասները բացվեն (կամ ներսից, կամ դրսից)☝️
Քաղաք պետությունը կա, քանի դեռ Ամրօձը (ամուր օձը, թագուհին) գրավված չէ (Թագուհին տեղում է)։
Թաքնագրությունից այժմ դուրս բերեմ Շախմատ անունը.
Շախմատ= ՇահիՄատ👍= ԹագավորիԳլուխ=Թագավորի Խորհրդական
(Թագավորը իր դերում է, երբ Թագուհի կա, Թագավորին չեզոքացնում են, երբ Թագուհին թերանում է..)
Ճատրակ= ճակատային աչք=ամենատես աչք=գեոնային դաշտ=դնթ
Նաև նշել եմ, որ Թագուհին Ամրոցը լքել է միայն Թագավորի մոտ մեկնելիս՝ զինված և պատրաստակամ պահպանելու Հայօձ Հողը։
Հայ Թագուհին է դաստիարակել ապագա Թագուհիներին և Թագավորներին։
Ստացվում է, որ Թագուհին իր գործունեությամբ ճկուն է և բազմակողմանի Արթուն(ինչպես Հայ Կինը իր տան՝ փոքր պետության մեջ)։
Մեր ինքնության ապավենը եղել են բարեպաշտ Թագուհիները և ամեն Տան Հայ Կին-Թագուհիները, քանզի նրանք են կրթել բարեկիրթ հասարակության առաքինի ուստրեր և դուստրեր։
Ստացվում է, որ Հայ Թագավորի և Թագուհու կառավարման ստրատեգիան նախ Արարչական ժառանգություն է, և երկրորդ բնական կյանքի հուն՝ ճիշտ դաստիարակություն, Կնոջ՝ Թագուհու և Տղամարդ՝ Թագավորի հաստատուն դերը Հայոց կեցության մեջ։
Այստեղ էլ մեջբերեմ Սասնա Ծռեր տիեզերավեպից.
“…Վրդովված Դավթին Խանդութն արժանապատվորեն պատասխանում է՝ “Դու քո հոր կտրիճն ես, ես էլ իմ”:
Քեռի Թորոսն այդ բանը Դավթին հասկացնում է առածի միջոցով.
“Առյուծն առյուծ է, ի՛նչ էգ, ի՛նչ արու”:
Եվ, իրոք, ժողովրդական մտածելակերպի շրջանակներում մի դյուցազնի բնութագրումը մյուսին չի զիջում.
“Ինչպես որ Դավիթ՝ քաջ, խորոտ մարդ էր. Խանդութ՝ թե՛ խորոտ էր, թե՛ քաջ էր”:
Հայերս աքսիոնոմետրիկ(ծավալային) Ճատրակ ունենք Նեմրութում՝ բարձունք Տավրոսի լեռնաշղթայում, հնագույն Կոմմագենե երկրում։
👉XIX դ. Նեմրութ լեռան վրա հայտնաբերված է Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի (մ.թ.ա. 69 — 34) կառուցած դամբարանաբլուր-սրբավայրը, որի արևելյան և արևմտյան կողմերի արհեստական հարթակներին դրված են արձաններ, բարձրաքանդակներով ու արձանագրություններով այլ կոթողներ։ Դեպի հարթակները տանում է սալահատակ ճանապարհ՝ տոնական շքերթների համար։ Արձանները, որոնց բարձրությունը հասնում է մինչև 8 մ, կառուցված են կրաքարե խոշոր վեմերից և պատկերում են Կոմմագենե երկրի աստվածներին ու Անտիոքոս Ա-ին՝ գահավորակներին բազմած։ Մեջտեղում Արամազդի արձանն է, որի մի կողմից դրված են Միհրի և Արտագնեսի, մյուս կողմից՝ Կոմմագենե երկրի դիցուհու և Անտիոքոս Ա-ի արձանները։ Թագավորը պատկերված է հայկական՝ տիգրանյան թագով՝ Երկրի՝ Այանի Ութաթև աստղը☝️
Նաև նշել եմ, որ ամենազոր թուրն ու վահանը հենց Այան է տվել իր որդիքին, այս մասին կա նաև Սասնա Ծռեր Տիեզերավեպում.. երբ ԴեղձԱն Ծամը հանձնում է Թուր Կեծակին
(Ամենազոր Էնէրգետիկ օրհնանքը, դնթ-ն)։
Նորագույն շախմատը սևերի և սպիտակների պայքար է, սակայն Հայը մեկն է՝ Ոսկեգույնը, Շախմատի պատմությունը դարձյալ Մեկն է և ճշմարիտը, իսկ Հայոց Աշխարհը ընդունակ է վերականգնել իր հզոր սկիզբը ընտանեկան արժեքները վերականգնելու շնորհիվ։
Թագուհի Հայ Կնոջ գենը, դա մեղմ ասած, գավառական բնույթի ձևակերպում է:
Հայ Կանանց գենոֆոնդը՝ միտոքոնդրումային ԴՆԹ-ն, որը բոլորս էլ կրում ենք, բայց միայն կանայք են փոխանցում սերնդե-սերունդ, այ դա չի փոխվել:
Հայ կանանց զանգվածը տարբեր սերունդներում գրեթե չի փոխվել օտարածին ազդեցության տակ:
Այսինքն կանանց 90 % -ը հիմնականում եղել են տեղաբնիկ, տեղացի և այդ տոկոսային հարաբերությունը ապահովել է շարունակականությունը առնվազն 8000 տարվա.
Ցավալի է որ բժիշկների, պատմաբանների, աստղագետների և թաքնագետների մոտ դեռ 8-ից 12.000 տարի են որակում Երկրի Տեր Հային, սակայն դա ժամանակավոր է, վստահեցնում եմ։
Սա էլ բժշկական ապացույցը, որը փաստում է Հայ Կնոջ եզակի տեսակի կուռ պահպանման ներդրումը շղթայական կերպ.այսինքն մայրը լինելով անմիջապես իր հոր ժառանգորդը գենենոֆոնդը տալիս է անմիջապես իր որդուն՝ Թագավորին՝ կենդանի պահելով իր և իր հոր ժառանգին։
Ահա այս է, որ ենթագիտակցական մակարդակում ապահովում է Մոր -Որդու, Հոր-Դստեր անսահման սերը և նմանությունը։
Նորից եմ կրկնում, սա ի վերուտ է տրված որպեսզի Հայը լինի հավերժ, չնայած որ այլ համակարգից ներխուժածները պետք է Երկրի բնիկների դեմ կատարեին
(և կատարում են) բազում ցեղասպան ծրագրեր(կենսաբանական, մարդաբանական և ռազմական)։
Նաև կրկնեմ, որ ի արարում է մեզ տրված ինքնապաշտպանության գործառույթը, քանզի մեզ Սիրով Արարողը գիտեր,որ իլյումինատը չի հարնդուրժելու Մարդ-Աստված միակ գոյությունը ողջ Տիեզերքում (Արարիչը մարդուն ստեղծեց իր նմանությամբ)։
Այնուհանդերձ Հայի հետ Արարված ողջ Կենդանական աշխարհը նույնպես ունի ինքնապաշտպանական շղթա.
Մեր գոյության պայքարում մեզ աջակցել է Ֆաունայի էթնիկ տեսակը՝ Հայ Մեղուն, Ոսկեբաշ Ձին, Գամփռը, Վանի Կատուն, Արքայական Օձը(Շահմար..), օդային սուրհանդակ Ագռավը…
Ովքեր էլ, ինչպես Հայը առաջացրել են նախանձ և դարձել գողունի-փնովելու առարարկա, ինչպես Հայ Կանայք՝ Թագուհիները։
Մեր մաքրամաքուր Գենոֆոնդն է մեր փրկության և հիշողության աղբյուրը։
Քանզի մեզ Արարողը տալով մեզ Ուղեղ, որի 2 գրամի գործածումը հավասար է Երկիրը չորս անգամ գրադարանով գոտևորել, այ դա հնարավորինս փակել է տալով Ուղեղի ողջ գիտությանը փոխարինող Գենետիկ Հիշողություն, քանզի, եթե աշխատեր միայն գլխուղեղը մեզ գործնականում շատ հեշտությամբ կվոչնչացնեին(գլխատելով), իսկ Գենետիկ Հիշողությունը չեն կարողանում, քանի որ Հայ Կինն ունի Արգանդ-Ծին, որը և՛ Պատճենում է բնիկ Հային, և՛ մաքրում աղավաղված գեն-արյունը՝ տալով նրան ի սկզբանէ Արարված որակ, գենետիկ հիշողություն.
#Հայի_եդին_միտք
Դե մնում է հասկանալ և պինդ պահել մեր աղջիկներին և կանանց, որոնք ունեն Աստվածային Արգանդ, ապահովել և ապահովում են մեր գոյությունը, որ միլիոնավոր տարիներ շարունակ Հայն ասի.
“…Մեզ Հա՛յ են ասում..
Եվ ինչու՞ պիտի չհպարտանանք
Կա՛նք, պիտի լինե՛նք
Ու դեռ շատանա՜նք…”
Պատասխանատու եմ “Խաչիս” համար, որպես Հայկյան և Քրիստոնյա ժառանգորդ։
Պատասխանատու եմ, որպես, Հայի Գեն կրող՝ ի՛մ տան, ի՛մ Շախմատի Թագուհի🇦🇲
Դիցուկ.👇
“Շախմատում կարևորը խաղացողն է”»
