Շոլցն առայժմ չի պատրաստվում հավանություն տալու Leopard 2 տանկերի առաքմանն Ուկրաինա. Welt
Գերմանիան հազիվ թե փոխի իր սկզբնական դիքորոշումը եւ համաձայնվի Ուկրաինա ուղարկելու Leopard 2 մարտական տանկեր: Այդ մասին սեպտեմբերի 6-ին հաղորդել է Die Welt թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ Ուկրաինայի կառավարական շրջանակներում:
Ինչպես այժմ գրում է Die Welt-ը, Գերմանիայի նախարարների կաբինետի ղեկավարն այդ թեմայով քննարկման ընթացքում կոնկրետ խոստումներ չի տվել:
Սակայն այդ մատակարարումների իրականացման համար միեւնույն է կպահանջվեր պաշտոնական Բեռլինի հավանությունը:
Պաշտոնապես KMW-ն պահանջ չի ուղարկել կառավարություն, գրում է թերթը: Շոլցն ավելի վաղ ասել է, որ Բեռլինը կշարունակի աջակցել Կիեւին, բայց պատրաստ չէ միակողմանի քայլերի: ԳԴՀ-ի Էկոնոմիկայի եւ կլիմայի պաշտպանության գործերի նախարարության՝ ավելի վաղ ներկայացրած զեկույցի համաձայն՝ Գերմանիան արդեն Ուկրաինային է մատակարարել 686 միլիոն եվրո գումարի ռազմական ապրանքներ: Այդպիսով, Ուկրաինան դարձել է գերմանական զենքի կարեւորագույն ստացողն այն պետությունների թվում, որոնք չեն մտնում ՆԱՏՕ-ի կազմի մեջ եւ դաշինքի գործընկեր չեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
