Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Խաչվերացը` հինգ տաղավար տոներից վերջինը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանն իր ՖԲ էջում գրում է.

«Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Խաչվերացը` հինգ տաղավար տոներից վերջինը:

Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման: Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Խաչը հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուս  խաչվեց` այդ նույն խաչափայտը դադարեց չարչարանքի  գործիք  լինելուց: Խաչը դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը, քանզի սիրել` նշանակում է նաև զոհաբերություն, զրկանք հանձն առնել:

Թող Քրիստոսի փրկագործ խաչը պահապան լինի մեր ժողովրդին և մեր Հայրենիքին, մեր մեջ առավել զորացնի պետականամետ մտածողությունը և մեզ նորանոր հաղթանակներ պարգևի:»