Չեմ բացառում, որ կառաջադրվեմ Երևանի քաղաքապետի թեկնածու. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.
«Չեմ բացառում, որ կառաջադրվեմ Երևանի քաղաքապետի թեկնածու
Իհարկե, դեռ վաղ է խոսել Երևանի քաղաքապետի ընտրություններից, բայց…
Սոցհարցումները նայելով և հասկանալով շատ տարբեր նյուանսներ, անհասկանալի է մնում մի բան՝ արդյոք քաղաքական ընդդիմությունը կմասնակցի Երևանի ընտրություններին, երբ միշտ խոսվում է, որ կապիտուլյանտի հետ, օրինակ, ԱԺ ընտրությունների գնալ պետք չի:
Բայց սա այլ հարց է և զերծ կմնամ այս պահին խոսել դրա մասին:
Մեր կուսակցությունը դեռևս 2018թ սեպտեմբերին, երբ իշխանությանը դեմ գնալը, մեղմ ասած, թրենդից դուրս էր, մասնակցեց մայրաքաղաքի ընտրություններին, առաջարկելով սեփական ծրագիր և արժանի թեկնածու: Մարդիկ ում ընտրեցին և հետո ինչ եղավ դուք տեսաք, դրա մասին էլ չխոսեմ:
Խոսեմ իմ մասով:
Եթե ընդդիմությունը մասնակցի և մայրաքաղաքում ընտրությունները լինեն արտահերթ, որոշում կկայացնենք սատարել մեզ համար առավել նախընտրելի թեկնածուի, իսկ եթե գնանք հերթականի, չեմ բացառում, որ ես կառաջադրվեմ Երևանի քաղաքապետի թեկնածու:»
