Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն եւ ռազմավարական դաշնակիցն է. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայ ժողովրդին գալիք Անկախության օրվա առթիվ եւ նշել, որ Ռուսաստանը եւ Հայաստանը բարեկամներ ու ռազմավարական դաշնակիցներ են։
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին եւ երկրի ղեկավարությանը վաղը նշվող Անկախության օրվա առթիվ»,- ասել է Պուտինն օտարերկրյա դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։
