Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ժամանել է Հայաստան՝ ՀԱՊԿ-ի առաքելությունը գլխավորելով, սեպտեմբերի 13-ին ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշմանը համապատասխան։ Առաքելության կազմում են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են։