Այլընտրանքը պետք է տեսանելի լինի. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«4 տարի արդեն կլինի լսում եմ «Եթե էսքանից հետո սրանք ձայն են տանում,ուրեմն»,ժողովուրդ ջան իսկ ի՞նչի պետք է չտանեն,ասեմ ավելին դեռ տանելու են:

Չկա ընդդիմության միասնություն, չկա իշխանափոխության օրակարգ, չկա միասնական առաջնորդ, բա ի՞նչ, ուզում էիք ՔՊ-ն ո՞ւմ պարտվեր: Այլընտրանքը պետք է տեսանելի լինի, մարդիկ այլընտրանք պետք է ընտրեն, դա չկա:

Կամ որ հիմա անիծում ու հայհոյում եք իրանց ընտրողներին, դրանով բան փոխվե՞ց, դրանով հարց եք լուծելո՞ւ, իհարկե ոչ: Անիծելու փոխարեն ընդդիմության միասնական առաջնորդ ընտրեք, օրակարգ ու ծրագիր առաջ բերեք, որ գյուղի շարքային մարդը հարց տա «որ դուք եկաք իշխանության, ի՞նչ եք անելու» պատասխան ունենաք:

Քանի չկա միասնական ճակատ ու լուրջ առաջնորդ, ում կվստահի ժողովուրդը, նրանք միշտ էլ հաղթելու են:»