ՔՊ-ն չի՞ վստահում իր նշանակած անձանց, որ վերահաշվարկ է պահանջում
Մենք երեկ տեղեկացրել էինք, որ ՔՊ-ն Չարենցավանում որոշել է վերահաշվարկ իրականացնել, քանի որ չի հաշտվում կրած պարտության հետ: ԿԸՀ-ից մեզ ասացին, որ այս պահի դրությամբ իրենք ստացել են 13 դիմում թիվ 27 տեղամասում (Չարենցավանում) վերահաշվարկ իրականացնելու համար:
Դիմողները բոլորն էլ ՔՊ-ի վստահված անձինք են եղել: Այստեղ ուշագրավ է այն, որ Չարենցավանում գործող 19 տեղամասերից 13-ում հանձնաժողովի նախագահները եղել են հենց ՔՊ-ի քվոտայով նշանակված մարդիկ, իսկ տեղամասերից շատերում էլ հանձնաժողովի նախագահն ու քարտուղարն են ՔՊ-ից եղել: Ստացվում է` ՔՊ-ն չի վստահում իր նշանակած հանձնաժողովի նախագահներին ու քարտուղարներին, որ վերահաշվարկ է պահանջում:
ԿԸՀ-ից մեզ հայտնեցին, որ Չարենցավանից բացի ՔՊ-ի վստահված անձինք ու թեկնածուները 6 տեղամասի վերահաշվարկի դիմումներ են ներկայացրել նաև Բերդում, որտեղ ևս ՔՊ-ի թեկնածուն պարտվել է` հաղթել է Բերդի` կալանավայրում գտնվող քաղաքապետ Հարություն Մանուչարյանը:
Իսկ Ալավերդիում էլ ՀՅԴ-ի թեկնածուն վեց տեղամասում անվավեր ճանաչելու վերաբերյալ 1 դիմում է ներկայացրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3aad9dcd741692b7ee33099481546eb9
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3aad9dcd741692b7ee33099481546eb9
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»
