Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի զորավարժություններին Ղազախստանում. Sputnik.Արմենիա
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի զորավարժություններին Ղազախստանում
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Հայաստանի ՊՆ-ից ստացել է ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու որոշման մասին պաշտոնական տեղեկություն։
Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը` վկայակոչելով երկրի պաշտպանական գերատեսչությանը
📌Ավելի վաղ Հայաստանը հայտնել էր, որ զինվորականները չեն մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժություններին Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով։
Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2022», «Պոյսկ-2022», «Էշելոն-2022» զորավարժությունները մեկնարկել են նախօրեին և կտևեն մինչև հոկտեմբերի 8-ը։ Դրանք անցկացվում են Ժամբիլի և Ալմաթի շրջաններում։
