Գերմանիայի տնտեսությունը կարող է անդառնալի վնասներ կրել էներգետիկ ճգնաժամի պատճառով. Հաբեք

Գերմանիայի տնտեսությունը կարող է անդառնալի վնասներ կրել էներգետիկ ճգնաժամի պատճառով՝ հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության հարցերով նախարար Ռոբերտ Հաբեքը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կենտրոնացնել ֆինանսական բոլոր ռեսուրսները՝ Գերմանիայի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու, աշխատատեղերը պահպանելու և ներդրումները պաշտպանելու համար: Փոխկանցլերը հավելել է, որ ներկայումս ակտիվ աշխատանք է տարվում պետական ֆինանսավորման ծրագրերի ուղղությամբ:
Ավելի վաղ Հաբեքն արդեն հայտարարել էր ընկերությունների աջակցության պետական ծրագրերի ընդլայնման մասին, սակայն ֆինանսավորման հարցը մնում է չկարգավորված։
Գերմանական մասնավոր ձեռնարկությունները, իրենց հերթին, պետությունից պահանջում են էական արտոնություններ տրամադրել: