ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Երևանում է. նա հանդիպել է Փաշինյանին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Երևանում է․  Ստանիսլավ Զասը ՀՀ վարչապետին է ներկայացրել ՀՀ-ում առաքելության աշխատանքի նախնական արդյունքները, հաղորդում է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Ստանիսլավ Զասն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եւ Միացյալ շտաբի ղեկավարի գլխավորությամբ առաքելությունը Հայաստան է ուղարկվել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն:

Առաքելության աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված զեկույց է նախապատրաստվում՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Զեկույցում կլինեն նաև իրավիճակի կարգավորման վերաբերյալ առաջարկություններ։