Ինչպիսի՞ արժեհամակարգով է Արարվել Երկիրն իր բնությամբ և բնիկ տերերով՝ Հայերով. Վարդ Ուզունյան
Վարդ Ուզունյանն իր ՖԲ էջում գրում է.
«#Խմբիցս_Գենի_պահպանման_Կամքը
Հարգելի ընկերներ փորձեմ զուգահեռներ անցկացնել բույսերի, կենդանիների և մարդկանց միջև. սեփական տեսակը պահպանելու դժվարին ճանապարհին։
Այսպիսով. փորձեցին թողնել մեկ Հայ և այն էլ թանգարանում։
Այդ ինչու՞ չստացվեց։
Ինչպիսի՞ արժեհամակարգով է Արարվել Երկիրն իր բնությամբ և բնիկ տերերով՝ Հայերով։
Այսպիսով, երբ որևէ բույս կտրվում (գլխատվում) է շատ արագ բույսն սկսում է կողքերից նոր ցողուններ տալ, նրա մոտ տեսակի պահպանման ի վերուստ տրված հակումն է։
Երբ կենդանիների մոտ սկսվում է բազմացման կանգ, ապա մեկ կենդանի են գլխատում, այդ տեսնելով մյուս կենդանիների մոտ սկսվում է ակտիվ զույգավորում, դարձյալ գործում է տեսակի պահպանման ձգտումը։
Նույնը կատարվում է մարդկանց մեջ։
Եթե ուշադրություն դարձնեք 1915թ. ցեղասպանությունից հետո ամեն Հայ ընտանիք ունենում էր 9-14 երեխա։
Դա գենի պահպանման ի արարում տրված Կամքն է։
Շատ հաճախ ականատես ենք լինում մահերի(զինվոր, մանուկ երեխա…) երբ տարին լրանալուց Մայրը նոր Մանուկ է Ծնում։
Սա կոչվում է Գենի Անմահություն, որ մեր ենթագիտակցական դաշտից մեզ ուղղորդում է։
Մենք նման ենք մեր Հայոց Բնաշխարհին և ինչպես Հայը, անպես էլ Հայոց կենդանական և բուսական աշխարհը պայքարում և հաղթում է յուրաքանչյուր կորուստ. նոր Բողբոջով, դեղնակտուց Անգղով.. և Նորածին Հայ Զավակով։
Օձունց Հակոբի ՎարդԷ 2.05.2020թ.»
