Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Հայկ Կիսեբլյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Հայկ Վասիլի Կիսեբլյանը, Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հ. Վ Կիսեբլյանը, ծնվել է 1987թ.-ին։
2018-ից զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ։
2016թ -ին, որպես կամավորական, շուրջ 45 օր «Հայդուկ» ջոկատի կազմում, մասնակցել է Ապրիլյան պատերազմին։
2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում, նույն ջոկատի հետ գտնվել է Հադրութի տարածաշրջանի առաջնագծում, մասնակցել պաշտպանությանն ու հակագրոհի, մի քանի օր գտնվել է շրջափակման մեջ։
Փոխգնդապետ Անդրեյ Համզոյանի շնորհիվ իր մի խումբ մարտական ընկերների հետ հրաշքով է փրկվել թշնամու ճիրաններից։


