Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Հայկ Կիսեբլյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Հայկ Վասիլի Կիսեբլյանը, Արցախի Հանրապետության նախագահի կողմից  պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հ. Վ Կիսեբլյանը, ծնվել է 1987թ.-ին։

2018-ից զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ։

2016թ -ին, որպես կամավորական, շուրջ 45 օր «Հայդուկ» ջոկատի կազմում, մասնակցել է Ապրիլյան պատերազմին։

2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում, նույն ջոկատի հետ գտնվել է Հադրութի տարածաշրջանի առաջնագծում, մասնակցել պաշտպանությանն ու հակագրոհի, մի քանի օր գտնվել  է շրջափակման մեջ։

Փոխգնդապետ Անդրեյ Համզոյանի շնորհիվ իր մի խումբ մարտական ընկերների հետ հրաշքով է փրկվել թշնամու ճիրաններից։