Անհիմն են բոլոր շահարկումները, թե ՌԴ-ն երես է թեքում Հայաստանից և տարածաշրջանից. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկվող քայլերի մեծ մասը հայտնի է հանրությանը: Այս մասին լրագրողների հետ հոկտեմբերի 5-ի հանդիպմանն ասել է Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դեսպանի տեղեկացմամբ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը զեկուցել է այն կետերի մասին, որոնք ՀԱՊԿ-ի միավորված շտաբի քարտուղարությունը մտադիր է ձեւակերպել անդամ պետությունների ղեկավարների քննարկման համար։

«Ես կարծում եմ, որ խոսքը կոնկրետ քայլերի մասին է, որոնք պետք է գործնականում ցույց տան տարածաշրջանում կազմակերպության ներկայությունն ու դերը»,- ավելացրել է Կոպիրկինը։