Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը հանդիպել են
Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից:
Հանդիպումը քիչ առաջ է ավարտվել:
Կառավարությունից նշեցին, թե նման հանդիպումները կրում են պարբերական բնույթ:
Հիշեցնենք՝ դեռ հոկտեմբերի 9-ին էր հայտնի դարձել, որ Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Աղբյուր՝ Yerevan.Today
