Նրանց հիմնական խնդիրը Ռուսաստանին տարածարջանից հեռացնելն է և կարևորը,որ դա անեն մեր ձեռքով. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր Ֆբ էջում գրում է.

«Հակառուսական տրամադրությունների կոնտեքստում նայեք ինչ լուրջ ֆրագմենտ կա

Ասում են ռուսները ուզում են, որ մենք միջանցք տանք իսկ Բրյուսելում չկա նման բան:Բայց չեն ասում,որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների նույն ռուսական տեքստում առկա է Արցախի կարգավիճակի մասին կետ,որը ըստ հավաստի լուրերի թողնվում է հետագա քննարկման`այսինքն բաց է մնում Արցախի հարցը:

Եվ այդ նույն խոսողները չեն ասում, որ Բրյուսելի տարբերակում խոսք չկա Արցախի մասով էլի ըստ շրջանառվող լուրերի:

Էս թեման դեռ շատ է արծարծվելու, քանի որ նրանց հիմնական խնդիրը Ռուսաստանին տարածարջանից հեռացնելն է և կարևորը,որ դա անեն մեր ձեռքով:»