Ռուսաստանը ընդլայնում է աշխարհում իր ազդեցությունը. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Ռուսաստանը ընդլայնում է աշխարհում իր ազդեցությունը

2023թ տեղի կունենա Ռուսաստան-Աֆրիկա մեծ համաժողովը, սա շատ լուրջ գործընթաց է: Առաջին հայացքից կարևոր է Եվրոպան, բայց պատկերացրեք աֆրիկյան մայրցամաքի տնտեսական կարևորությունը, նրա ռեսուրսները:

Այս համատեքստում Հայաստանը ևս կարող է օգտվել այդ գործընթացից ,Ռուսաստանի հետ միասին մենք կարող ենք մեծ տնտեսական օգուտներ ստանալ աֆրիկյան երկրների հետ մեր հարաբերությունների զարգացման հեռանկարով, իհարկե ռուսների հետ համատեղ աշխատանքի միջոցով:

Բայց դե ում եկել ինչ ենք ասում, սա կարող էր լինել էն դեպքում, երբ քո երկիրը ունենար լուրջ դիվանագիտություն և Ռուսաստանի հետ փոխվստահություն:»