Բերդում ՔՊ-ն մնաց ձեռնունայն․ Աստղիկ Հակոբյանը կղեկավարի համայնքը

Բերդ խոշորացված համայնքում այսօր համայնքապետ ընտրված Աստղիկ Հակոբյանը, որին առաջադրել էր ընդդիմադիր «Զորավոր համայնք» դաշինքը, լրագրողների հայտնել է , որ իր անելիքն սկսում է պայքարից,  ցավոք սրտի, քնի որ իր ընտրվելու  օրը դարձյալ ձերբակալություններով է սկսվել առավոտը Բերդում։ Ընդգծենք, Բերդ խոշորացված համայնքում վերընտրված ընդդիմադիր համայնքապետ Հարույթուն Մանուչարյանն 9-ամսյա կալանքից ազատ էր արձակվել միայն այն բանից հետո, երբ իր տեղակալի և համայնքապետարանի ածխատակազմի ղեկավարի հետ որոշել էին ազատազրկման վայրից ինքնաբացարկի դիմումներ գրել։ Սակայն այսօր՝ Բերդում ավագանու առաջին նիստ էր նշանակված և համայնաքապետի ընտրության ժամանակ ոստիկանությունը դարձյալ բերման է ենթարկել Հարություն Մանուչարյանին՝ անհայտ հանգամանքներում, չնայած վերջինիս ղեկաարած դաշինքը հաջողությամբ ավարտեց ավագանու նիստը և իրենց առաջադրած թեկնածու Աստղիկ Հակոբյանն ընտրվեց համայնքապետ։