Ուխտավորները խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք

Yerevan.Today-ը գրում է.

«Ռուս խաղաղապահների աջակցությամբ ուխտավորներն այցելել են Ամարաս վանական համալիր։ Այս մասին ասված է Ռուսական խաղաղապահ զորախմբի թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների աջակցությամբ ուխտավորներն այցելել են Ամարաս հնագույն վանական համալիր, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում՝ սահմանազատման գծի մոտակայքում։

Ամարասի վանքը վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից մեկն է, որը գտնվում է Մարտունու շրջանում։ Միջնադարյան Հայաստանում Ամարասի վանական համալիրն ուներ կրոնական ու մշակութային հայտնի կենտրոնի կարգավիճակ», — ասված է հաղորդագրության մեջ։»