Սյունեցին ձեզ համար քաղաքացիական բնակչություն չէ, այլ հերոսական հայ ժողովուրդ. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.
«Սյունեցին ձեզ համար քաղաքացիական բնակչություն չէ, այլ հերոսական հայ ժողովուրդ, ով ապրում է իր իսկ սուրբ հողում
Նախ Կապանում կամ Գորիսում ապրող մեր հայրենակիցները քաղաքացիական բնակչություն չեն, նրանք իրենց հայրենիքում ապրող հայեր են:
Նիկոլի այս ձևակերպումը կարդացող օտար ազգի որևէ փորձագետ կամ ուղակի օգտատեր կարող է մտածել, որ խոսքը ուղակի բնակչության մասին է, որտեղ տեսականորեն կարող են ապրել տարբեր ազգեր և խոսքը գնում է զուտ քաղաքացիական անձանց մասին:
Իսկ իրականում այդտեղ ազգ է ապրում ,այլ ոչ թե բնակչություն:
Եթե հիշում եք, Արցախի մասին էլ 2018-ից հետո առաջին անգամ օգտագործեցին «Ղարաբաղի հայ բնակչություն» եզրույթը:»
