Կոսաչովը թուրքերին սխալ հանեց. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Կոսաչովը թուրքերին սխալ հանեց

Երեկ ՌԴ Դաշնային Խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը հարցազրույց էր տվել և ներկայացրել ՀԱՊԿ-ի հետ կապված որոշ կարծիքներ և զարմանալին այն է, որ հայրենի մամուլը բավականին միակողմանի ներկայացրեց այդ հարցազրույցը վերնագիր ընտրելով հենց այն նախադասությունը, որը կարող էր կրկին ՀԱՊԿ-ի և ՌԴ դեմ տրամադրել, շարքային ընթերցողին տալով մեր մասին պատասխանի միայն առաջին մասը:

Բանը նրանում էր,որ Կոսաչովը ասել էր, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի իրավասությունների դաշտում է և ոչ թե ՀԱՊԿ տիրույթում «Конфликт между Арменией и Азербайджаном, с моей точки зрения, не относится к компетенции организации. Каждая из стран-членов ОДКБ определяет свое отношение к нему самостоятельно», բայց մեր մամուլի աչքից «վրիպել» էր Կոսաչովի ասածի շարունակությունը, որ Թուրքիան միակողմանի դիրքորոշում ունենալով հայ-ադրբեջանական կոնֆլիկտում իրեն սխալ պահեց «Я не идеализирую политику той же Турции — в армяно-азербайджанском конфликте она поддержала позицию одной стороны, и с моей точки зрения, здесь она ошибается»

Այսինքն էն, որ Կոսաչովը, լինելով ՌԴ Դաշնային Խորհրդի փոխնախագահ, սխալ է հանում թուրքերին էդ հեչ, բայց որ ասել է, ՀԱՊԿ-ի յուրաքանչյուր երկիր իր որոշելիքն ունի էդ մեջ, հա՞: Եվ ասեմ, որ նման բաները պատահական չեն ասվում,նամանավանդ օրերս Սիրիայում սրված ռուս-թուրքական թեմաների տիրույթում: Թուրքիայի հետ օրինակը նա բերում է նաև մատնանշելով Արևմուտքի կողմից Ուկրաինային միակողմանի աջակցության սխալ լինելու հարցում:

Պետք է արձանագրել սա և ստիպված չլինել կարդալ միակողմանի վերնագրեր,ինչը ցավոք մեր մամուլի մի զգալի մասի փեշակն է: Հարցազրույցը տեղադրում եմ մեկնաբանություններում:»

Կոսաչովի հարցազրույցի հղումը