Հայաստանի և Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորը Ռուսաստանն է. Արամ Աբաջյան

Արամ Աբաջյանն իր ՖԲ էջում գրում է.

«Պատասխանում ենք մի քանի պարզ հարցի:

  1. Ո՞ր երկիրն է այսօր Հայաստանի և Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորը:

Պատասխանն ակնհայտ է, Ռուսաստանը:

  1. Ովքե՞ր են Հայաստանում ծավալում հակառուսական գործունեություն և այսօր կազմակերպում հակառուսական ակցիաներ:

Պակաս ակնհայտ էլ դա չի, բոլորս էլ գիտենք, բևեռչիները, Խզմայլանները, Շիրինյան-Բաբաջանյանները իրենց փոքրիկ խմբավորումներով և այլն:

  1. Ու՞մ պատվերով են այսօր դրանք գործում:

Դարձյալ ակնհայտ է պատասխանը, կապիտուլյանտի իշխանության ուղիղ պատվերով:

  1. Ու՞մ շահերն է ներկայացնում կապիտուլյանտի իշխանությունը Հայաստանում:

Բնականաբար իրենց արևմտյան տերերի, որոնք սակայն կապիտուլյանտներին վճարում են ոչ թե սեփական գրպանից, այլ թուրք-ադրբեջանական փողերով:

Պարզ հարցերն իրականում ունեն պարզ պատասխաններ: Դուրս եկեք դրանց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների ազդեցության տակից, թոթափեք ձեր ուղեղները լվացող այդ կեղծ քարոզչությունը և ինքներդ կհասկանաք:»