Հայ շաշկիստների գերազանց արդյունքները Գերմանիայում

Հայ շաշկիստների գերազանց արդյունքները Գերմանիայում
Գերմանիայի Սարբրյուկեն քաղաքում տեղի է ունեցել շաշկու 2 մրցաշար՝ «Սարբրյուկեն-օփեն 2022»-ը և Գերմանիայի բաց առաջնությունը:
«Սարբրյուկեն-օփեն 2022»-ում փայլուն հանդես եկավ Սամվել Ազիբեկյանը (100 վն. շաշկի) ով դարձավ մրցույթի հաղթող:
Գերմանիայի բաց առաջնությունում (64-բրազիլական շաշկի) Գերմանիայի չեմպիոն դարձավ սպորտի վարպետ Նշան Ալավերդյանը, փոխչեմպիոն՝ Սամվել Ազիբեկյանը: Պատանիների մեջ լավագույն արդյունք ցույց տվեց 2 մրցույթներում էլ պատանիների 15-ամյա սպորտի վարպետ Ռաֆայել Օրդյանը նվաճելով 2 գավաթ:
Իսկ վետերանների միջև 60+ հաշվարկում լավագույնն էր Հայաստանի շաշկու ֆեդերացիայի նախագահ՝ Ալբերտ Պողոսյանը, ով արժանացավ հատուկ գավաթի և կազմակերպիչների կողմից պարգևատրվեց հատուկ դիպլոմով՝ աշխարհում շաշկի մարզաձևը զարգացնելու համար:
Հատուկ գավաթի (Հայաստանի մարզիկներից լավագույն արդյունք) արժանացավ նաև Հայաստանի շաշկու բազմակի չեմպիոն, Հայաստանի շաշկու ֆեդերացիայի փոխնախագահ՝ Նշան Ալավերդյանը:
Այսպիսով հայ շաշկիստները Գերմանիայում 2 մրցույթներում միասին նվաճեցին 7 գավաթ, նման արդյունքը աննախադեպ էր Հայասատանի շաշկու պատմության մեջ:
Պետք է նշել նաև , որ հերթական անգամ Հայաստանի բոլոր մասնակիցները մասնակցել էին այդ մրցույթներին սեփական միջոցներով , որովհետև շաշկի մարզաձևը չունի պետական ոչ մի աջակցություն Հայաստանում, չնայած վերջին տարիներին գրանցած մեծ հաջողությունների միջազգային ասպարեզում:
Շաշկի մարզաձև Հայաստանում անտեսված է պետության կողմից, չի ֆինանսավորվում, բայց հայ մարզիկները ունեն մեծ ներուժ հուսով ենք այս մեծ, աննախադեպ հաջողությունը կառժանանա համապատասխան գնահատականի պատկան մարմինների կողմից:
Հայկ Կիսեբլյան