Կհաղթեն այն ուժերը, ովքեր ճիշտ կկառավարեն մարդկանց էմոցիաները. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.
«Կհաղթեն այն ուժերը, ովքեր ճիշտ կկառավարեն մարդկանց էմոցիաները
Տոնածառի շուրջ հավագված մարդկանց փնովելով ու դատապարտելով որևէ արդյունքի չենք հասնելու, ավելին, դա նպաստում է մարգինալացման:
Մարդիկ էմոցիանրի կարիք ունեն անկախ ստեղծված վիճակից, նրանց պետք է տալ այդ էմոցիան, կարող եք՝ դուք տվեք, չեք կարող՝ մարդկանց մի մեղադրեք:
Այո մարդկանց հիշողությունը կարճ է, այո մարդիկ չեն գիտակցում երկրի գլխին կախված լրջագույն վտանգները, բայց նույն այդ մարդիկ ունեն ուրախանալու բնական պահանջ և դա պետք է կառավարել:
Ով՞է ասել, որ այդ տոնածառին գնացած մի երեխա վաղը չի դառնալու հերոս զինվոր, կամ իր երկրին օգուտ տվող գիտնական:
Հասկանում եմ, ընդհանուր թրենդից դուրս բան եմ ասում, բայց վերջին հաշվով փորձը ցույց տվեց, որ նման մոտեցումները ոչ թե օգնեցին իշխանափոխությանը, այլ լրիվ հակառակը:»
