Խնդիր է դրված ռուս խաղաղապահներին ժամկետից շուտ հանել Արցախից. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Խնդիր է դրված ռուս խաղաղապահներին ժամկետից շուտ հանել Արցախից

Արդեն մեկ օր տևող իբր բնապահպանական ակտիվիստների ակցիան ակնհայտ միտված է հրահրել բախում ռուսների հետ, որից անմիջապես հետո կարող է հարց բարձրացվել նրանց ժամկետը փոխելու (կրճատելու) վերաբերյալ: Նույնիսկ եթե դա չհաջողվի գոնե նմանատիպ քայլերը կնպաստեն ռուս խաղաղապահների ժամկետը չերկարացնելու Ադրբեջանի ցանկության իրականացմանը:

Դե հիմա լավ պատկերացրեք արցախահայության վիճակը, երբ ռուսները գնան: Հիշեք Աֆղանստանի վիճակը, երբ գնացին ամերիկացիները՝ ահա այդ նույն բանը տեսնելու ենք մենք:»