Տիգրան Խաչատրյանը կնշանակվի փոխվարչապետի պաշտոնում

Yerevan.Today

«Այսօր Հանրապետության նախագահի հետ էլ ենք քննարկել այդ հարցը և փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի պաշտոնը: Այս մասին դեկտեմբերի 19-ին ՀՀ անվտանգության խորհրդի ն սիտի սկզբում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը»,-հավելել է նա:»