Հարցվածների շուրջ 58 տոկոսը հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի աշխատանքին. Գելլափ
«GALLUP International Association»-ը 2022թ․ դեկտեմբերին հարցում է իրականացրել, թե ինչպես են գնահատում Ազգային ժողովի, կառավարության, ՀՀ նախագահի և վարչապետի գործունեությունը:
Մեկ այլ հարցմամբ խնդրել են 1-ից 5 սանդղակով գնահատել նախարարությունների աշխատանքը: Մամուլի ասուլիսի ժամանակ ընկերության տնօրեն Արման Նավասարդյանը ներկայացրեց հարցումների արդյունքները:
