Ռուս խաղաղապահները Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ուղեկցել են մարդասիրական բեռներով շարասյունը

Yerevan.Today-ը գրում է.

«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու բանակցային գործընթացը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Գորիս-Ստեփանակերտ երթուղին ուղեկցվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մեկ ավտոշարասյուն՝ մարդասիրական բեռներով։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։»