Իրազեկման ակցիա` ի աջակցություն Արցախի մեր հայրենակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀԿ մշակույթի հանձնաժողովի նախագահ Աննա Հովներն իր ՖԲ էջում գրում է.

«ՀՀԿ Մշակույթի հանձնաժողովՆԱԶԱՆԻ հայ կանանց ակումբի հետ համատեղ այսօր իրականացրեց իրազեկման ակցիա` ի աջակցություն Արցախի մեր հայրենակիցների:

Ակցիայի հիմնական նպատակն էր` գրավել հասարակության ուշադրությունը շրջափակված Արցախի և արցախցիների ծանր իրավիճակում հայտնվելու վրա:
Մասնակիցները բաժանեցին Կենտրոն, Մասիվ և Արաբկիր շրջաններում թերթիկներ և փակցրեցին շենքերի մուտքերի, բակերի և կանգառների պատերի վրա փոքրիկ պաստառներ:
Կարևոր է նշել, որ անցնող մարդկանցից շատերը մոտենում և զրուցում էին ակցիայի մասնակիցների հետ և պատրաստակամություն հայտնում օգնելու, միայն թե այս իշխանությունները հեռանան:
Ակցիան շարունակվելու է Երևանի մյուս շրջաններում, ինչպես նաև ՀՀԿ Մշակույթի հանձնաժողովի մարզային ներկայացուցչությունների կողմից:»