Եթե ԵՄ մոնիտորինգի խումբը գալիս է 2 տարով, ուրեմն դեռ երկար սահմանային մեր խնդիրները չեն լուծվելու. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.
«Եթե ԵՄ մոնիտորինգի խումբը գալիս է 2 տարով, ուրեմն դեռ երկար սահմանային մեր խնդիրները չեն լուծվելու
Ստացվում է նրանք էլ մինչև 2025 ցանկանում են ներկա լինել տարածաշրջանում, մինչ այն պահը երբ կավարտվի ռուս խաղաղապահների ժամկետը: Կարծում եմ սա պատահական ժամկետ չէ:
Իսկ իրականում սա Արևմուտքի ոչ ռազմական ներկայության ապահովումն է տարածաշրջանում, ինչը ուղղված է Ռուսաստանին մեր ռեգիոնից հանելուն:»
