ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ այսօր ասել է Ժոզեպ Բորելը․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է․

«Что и требовалось доказать!
ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ, այսօր ասել է Ժոզեպ Բորելը։
Ժոզեպ Բորելը այսօր պատասխանել է Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավոր Ասսիտա Կանկոյի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ հարցմանը և նշել, որ ԵՄ-ն ներկայումս չի դիտարկում սանկցիաներ Ադրբեջանի դեմ:
Ահա, սա էլ Եվրոպան… բայց պատկերացնո՞ւմ եք ԵՄ տարածքում որևէ տեղ 120.000 մարդ մեկ ամսից ավել լինեին շրջափակման մեջ, նույն ԵՄ կոչվածը ինչ կաներ:
Բորելը նաև ասել է,որ ԵՄ-ի ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, կենտրոնացած է երկխոսության միջոցով լուծումների հասնելու վրա, և երկու երկրների ղեկավարներն էլ իրենց հանձնառությունն են հայտնել այդ հարցում: Թե ի՞նչ երկխոսություն կարող է լինել քեզ սովահար անող և ցրտին առանց գազ ու էլեկտրական էներգիայի թողած երկրի հետ, երևի, միայն Բորելն ու Նիկոլն են պատկերացնում:»