Բինիամին Նեթանյահուն չի բացառում Ուկրաինա սպառազինությունների մատակարարման հնարավորությունը

Говорит Москва-ն գրում է.
Այս թեման ուսումնասիրության փուլում է, ասել է Իսրայելի վարչապետը։
«Զենքի մատակարարման հարցը դիտարկվել և մերժվել է Իսրայելի նախորդ կառավարության կողմից։ Ես կուսումնասիրեմ այս թեման և կտամ պատասխան, որն ընդունելի եմ համարում»,- ասել է Նեթանյահուն ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով Իսրայելի ազգային շահերը։ Նա նաեւ հավելել է, որ Երուսաղեմը շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։