ԵՄ-ն մեր սահմանի վրա կատարվող օկուպացիոն ոտնձգությունները թողած, գալիս է ռուսին դիտարկելու. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Ռուսական զորքին դիտարկելը բարդ բան է, որպես կանոն, ռուսական զորքերն են դիտարկում բոլորին

Փաշինյանը հայտարարեց, թե ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան, որպեսզի դիտարկի ռուսական զորքին:

Սա աննախադեպ բան է, աշխարհի որևէ անկյունում ռուսական զորքին չեն դիտարկում որևէ դիտորդներ: Ցավոք Ռուսաստանը հիմա մեր տարածքի վրա պետք է դիտարկվի ու դիտարկվի էն նույն եվրոպացիների կողմից, ովքեր, ըստ էության, զինում են ուկրաինական ռեժիմին ռուսների դեմ:

Թե սա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի և տարածաշրջանի վրա ու ի՞նչ շահերի բախումների կբերի մեր տարածում, դժվար չէ պատկերացնել: Հուսանքմ, ռուսական արտաքին դիվանագիտությունը խոհեմ կգտնվի և չի լարի իրավիճակը, որից կարող է տուժել մեր բազմաչարչար ժողովուրդը:

Փաստորեն ԵՄ-ն մեր սահմանի վրա կատարվող օկուպացիոն ոտնձգությունները թողած, գալիս է ռուսին դիտարկելու, բրավո:»