Քիմիական զենքի կիրառման համար ՄԱԿ-ի ԱԽ-ում Արևմուտքը չի դատապարտել Կիևին․ Նեբենզյա

Sputnik Արմենիա-ն գրում է.
«Թեև երեկ այս դահլիճում մեր նախկին արևմտյան գործընկերները կուրծք էին ծեծում և հայտարարում, որ որևէ մեկի կողմից քիմիական զենքի կիրառում թույլ չեն տա, մենք չենք կասկածում, որ նրանք անուշադրության կմատնեն Զելենսկու ռեժիմի այս հերթական հանցագործությունը։ Այդպիսին են երկակի ստանդարտները», — ընդգծել է նա։
📌Այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի է ունեցել սիրիական քիմիական դոսյեի վերաբերյալ նիստը, որտեղ Արևմուտքի ներկայացուցիչները մեղադրել են «Բաշար Ասադի ռեժիմին» քիմիական զենք կիրառելու և քիմիական զենքի կիրառման արգելման մասին կոնվենցիան խախտելու համար: