Շրջափակված Արցախից վերջապես Երևան հասած Վիոլետա Հովսեփյանի խոսքային պրոցեսորը միացվեց, Վիոլետան արդեն լսում է
«Փոխօգնության Կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ինեսա Հարությունյանն իր ՖԲ էջում գրում է.
Շրջափակված Արցախից վերջապես Կարմիր Խաչի օգնությամբ Երևան հասած մեր Violeta Hovsepyan -ի խոսքային պրոցեսորը միացվեց Էրեբունի բժկական կենտրոնում `մեր արհեստավարժ թիմի անմիջական մասնակցությամբ:Վիոլետան սկսեց լսել:

Մաղթում եմ առողջություն և խաղաղություն բոլոր արցախցիներին և այսուհետ թող չլսվեն միայն պայթող արկերի ձայները:
