Դարերով կուտակված հայոց կապիտալով կառուցվեց ժամանակակից Թուրքիայի տնտեսությունը. Արմեն Հովասափյան
ՖԲ օգտատեր Արմեն Հովասափյանն իր ՖԲ էջում գրում է.
«Ապացուցված իրողություն է այն, որ դարերով կուտակված հայոց կապիտալով կառուցվեց ժամանակակից Թուրքիայի տնտեսությունը` բառացիորեն կառուցվեց։
Թվարկեմ, թե 1915-23 թթ. ընկած ժամանակահատվածում Թուրքիան տնտեսական առումով ինչ օգուտներ ունեցավ:
Հայկական տնտեսական կապիտալն առաջին հերթին որպես բարիք ծառայեց թուրք և քուրդ արնախում զանգվածի համար, երկրորդ՝ դարձավ երիտթուքական կառավարության ցեղասպան քաղաքականության բաղկացուցիչ, ինչպես նաև Առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիայի ռազմատուգանքի պատժամիջոց (փաստացի Թուրքիան կարողացավ վճարել իր միլիոնանոց ռազմատուգանքը նաև այդ կապիտալով):
«Լքյալ գույքի մասին» և նման այլ տխրահռչակ օրենքները փաստորեն իրավական տեսակետից ապահովեցին ընչազավթումը. դա տեղի ունեցավ ողջ Թուրքիայի տարածքում բացի դրանից` մահմեդական փախստականները, գաղթականները`մուհաջիրները, տեղավորվեցին հայապատկան տներում և երրորդ` հայերից խլված ֆինանսական միջոցներն օգտագործվեցին ներքին և արտաքին պարտքերը մարելու հարցերում:
Եթե ժամանակակից բանկային տերմինոլոգիայով նկարագրենք, թե ինչ կատարվեց հայ կապիտալի հետ, կլինի մոտավորապես հետևյալը. եթե հայոց տնտեսական կյանքը պատկերացնենք, որպես մի բանկ, ապա թուրքը ներխուժեց, սրի քաշեց բոլորին ու յուրացրեց դրամատան պահոցում կուտակված ահռելի հարստությունը:
Թվարկվածից բացի` համաշխարհային բանկային պատմության մեջ Թուրքիան դարձավ բացառիկ վարկառու: Եվ այդ անտոկոս ու անվերադարձելի վարկով նա կառուցեց իր ներկայիս տնտեսությունը: Ի դեպ՝ չմոռանանք, որ ցեղասպանությունը հանգեցրեց նաև արևմտահայոց տնտեսական լեզվի, բառամթերքի կորստին:»
