Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ. Կրեմլ

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է Կրեմլի կայքը:

Քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-2022 թվականների հայտնի պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման գործնական ասպեկտները, ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ քայլերը:

Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակի քննարկման ընթացքում Վլադիմիր Պուտինն ընդգծել է ծագող բոլոր հարցերը կառուցողական ճանապարհով լուծելու, ռուս խաղաղապահների հետ կողմերի սերտ շփման և փոխգործակցության անհրաժեշտությունը:

Աղբյուր՝ Yerevan.Today